Qatar Airways-ը, Skytrax-ի վարկածով՝ վերադարձրել է առաջատարի դիրքը աշխարհի ավիաընկերությունների վարկանիշում

Qatar Airways-ը, Skytrax-ի վարկածով՝ վերադարձրել է առաջատարի դիրքը աշխարհի ավիաընկերությունների վարկանիշում

Qatar Airways-ը գլխավորել է ավիաընկերությունների 2019 թվականի World Airline Awards վարկանիշը, որը կազմել է Skytrax բրիտանական մարկետինգային ընկերությունը: Փոխադրողը վարկանիշում հինգերորդ անգամ առաջատարն է հարցումների ողջ պատմության ընթացքում՝ տեղեկացնում է TASS-ը: Մեկ տարի առաջ Կատարի ընկերությունը երկրորդ տեղում էր, իսկ առաջինում Singapore Airlines-ն էր: Այժմ սինգապուրյան ընկերությունը իջել է վարկանիշի երկրորդ հորիզոնական: Երրորդ դիրքը պահպանել է ճապոնական ANA All Nippon Airways-ը: Վեցերորդից չորրորդ հորիզոնական է բարձրացել հոնկոնգյան Cathay Pacific Airways-ը: Emirates-ը չորրորդից իջել է հինգերորդ, իսկ տայվանյան EVA Air-ը՝ հինգից՝ վեցերորդ հորիզոնական: Hainan Airlines-ը ութերորդից բարձրացել է յոթերորդ, Qantas Airways-ը՝ տասնմեկից՝ ութերորդ հորիզոնական: Deutsche Lufthansa-ն վարկանիշի յոթերորդ տեղից իջել է իններորդ դիրք: 2018 թվականից տասներորդ տեղում մնացել է Thai Airways-ը: Մեկ տարի առաջ իններորդ տեղն զբաղեցրած Garuda Indonesia-ն հայտնվել է 12-րդում: Skytrax-ում Philippine Airlines ավիափոխադրողը ճանաչվել է վերջին տարվա ընթացքում առավել մեծ առաջընթացի հասածը: Երրորդ տարին լավագույն ավիացիոն միավորում է ճանաչվում Star Alliance-ը: «Աերոֆլոտ»-ը տարվա ընթացքում վարկանիշի 23-րդ տեղից բարձրացել է 22-րդ, S7-ը՝ 98-րդից՝ 96-րդ դիրք: Լոուքոսթերների շրջանում վեցերորդ տարին անընդմեջ առաջատարը AirAsia մալայզիական փոխադրողն է: Մինչդեռ Եվրոպայում առաջնությունն անցել է EasyJet-ին, որն անցյալ տարվա հաղթողին՝ Norwegian-ին, տեղաշարժել է երկրորդ հորիզոնական: Տարածաշրջանային առաջատարները չեն փոխվել. Եվրոպայում լավագույն ավիաընկերություն է ճանաչվել Lufthansa-ն, Հյուսիսային Ամերիկայում՝ Air Canada-ն, իսկ Ասիայում՝ Singapore Airlines-ը: Արևելյան Եվրոպայում վարկանիշը յոթերորդ տարին անընդմեջ գլխավորում է «ԱԷրոֆլոտ»-ը: