Ջեյ Ջեյ Աբրամսը Netflix-ը, Apple-ը և Amazon-ը 500 մլն դոլարի դիմաց փոխարինել է WarnerMedia-ով

Ջեյ Ջեյ Աբրամսը Netflix-ը, Apple-ը և Amazon-ը 500 մլն դոլարի դիմաց փոխարինել է WarnerMedia-ով

Bad Robot պրոդյուսերական ընկերությունը, որը պատկանում է ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսին, WarnerMedia-ի հետ 500 մլն դոլարի գործարք է կնքել, հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Պարբերականի տվյալներով՝ գործարքի շրջանակում Bad Robot-ը պարտավորվել է WarnerMedia-ի համար նոր նախագծեր ստեղծել և մշակել։ Նշվում է նաև, որ Աբրամսի ընկերության հետ պայմանագրի համար պայքարել են նաև Netflix-ը, Apple-ը և Amazon-ը։