Ինդոնեզիան մտադիր է ԱՄՆ վերադարձնել թունավոր թափոններով կոնտեյներները

Ինդոնեզիան մտադիր է ԱՄՆ վերադարձնել թունավոր թափոններով կոնտեյներները

Ինդոնեզիան մտադիր է ԱՄՆ վերադարձնել թունավոր թափոններով հինգ կոնտեյներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ինդոնեզիայի շրջակա միջավայրի պաշտպանության և անտառտնտեսության նախարարության հայտարարության համաձայն՝ երկիր է ժամանել 65 տարա։ Ենթադրվել է, որ դրանցում կլինեն էկոլոգիապես անվնաս թափոններ, ներառյալ՝ թուղթ, գործվածք և կոշկեղեն։ Սակայն ստուգումից հետո առնվազն 5 տարայում թունավոր թափոններ են հայտնաբերվել։ Դրանք բեռնել են նավ և առաջիկայում ԱՄՆ-ի նավահանգիստներից մեկը կուղարկեն։