Թրամփի շտաբի աշխատակիցներին կհեռացնեն աշխատանքից՝ տվյալների արտահոսքի պատճառով

Թրամփի շտաբի աշխատակիցներին կհեռացնեն աշխատանքից՝ տվյալների արտահոսքի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը աշխատանքից կհեռացնի մի շարք աշխատակիցների՝ նրա ցածր վարկանիշի մասին արտահոսքի պատճառով, հաղորդում է NBC News-ը։ Հեռուտաալիքի տվյալներով՝ խոսքը Թրամփի վերաբերյալ տեղեկության մասին է, որին ամերիկյան մի շարք ԶԼՄ-ներ հասանելիություն են ստացել։ Շտաբի հաղորդած տեղեկության համաձայն՝ հանրաճանաչությամբ Թրամփը զիջում է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին։