G20-ի շրջանակում կարող է տեղի ունենալ Մեյ-Պուտին հանդիպումը. Guardian

G20-ի շրջանակում կարող է տեղի ունենալ Մեյ-Պուտին հանդիպումը. Guardian

Մոսկվան և Լոնդոնը քննարկում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հանդիպումը Ճապոնիայում, G20–ի գագաթնաժողովում, հաղորդում է The Guardian-ը։ Աղբյուրի տվյալներով՝ հարաբերությունների ջերմացում ակնկալվում է մոտ ապագայում։ Եթե երկու առաջնորդներին հնարավորություն ընձեռվի հունիսի 28-29-ին Օսակայում բանակցություններ վարել, այդ հանդիպումը կդառնա առաջինը նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումից հետո։