New York Times-ը պատասխանել է պետական դավաճանության վերաբերյալ Թրամփի մեղադրանքներին

New York Times-ը պատասխանել է պետական դավաճանության վերաբերյալ Թրամփի մեղադրանքներին

New York Times պարբերականը, ի պատասխան պետական դավաճանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքների, հայտարարել է, որ ԶԼՄ-ների հասցեին այդպիսի հայտարարությունները վտանգավոր են, իսկ կառավարությունը հոդվածին ծանոթացել է մինչ դրա հրապարակվելը։ «Վտանգավոր է մամուլին դավաճանության մեջ մեղադրելը։ Մենք հոդվածը ներկայացրել ենք կառավարությանը մինչև հրապարակումը։ Ինչպես նշում է մեր պատմությունը՝ նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով ներկայացուցիչները հայտարարել են, որ ոչ մի մտահոգություն չի եղել»,- ասվում է պարբերականի Twitter-յան էջում։ NYT-ն ավելի վաղ հայտնել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները հաճախակի են դարձրել Ռուսաստանի էներգոհամակարգեր վնասակար ծրագրային ապահովումներ ներդնելը։ Թրամփը հերքում է այդ պնդումները։