Հռոմի Ֆրանցիսկոս պապը գնահատել է իրադրությունը Պարսից ծոցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը գնահատել է իրադրությունը Պարսից ծոցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը մտահոգություն է հայտնել Պարսից ծոցում լարվածության աճի կապակցությամբ և երկխոսության ու խաղաղության կոչ է արել Մերձավոր Արևելքում: «Մտահոգությամբ հետևում եմ Պարսից ծոցում աճող լարվածությանը: Բոլորին կոչ եմ անում օգտագործել դիվանագիտական բոլոր գործիքները Մերձավոր Արևելքում առկա հակամարտությունների, բարդ խնդիրների լուծման համար: Կրկին միջազգային հանրությանը կոչ եմ անում բոլոր ջանքերը գործադրել երկխոսության և խաղաղության հասնելու համար»,- ասել է Հռոմի պապը պատարագից հետո իտալական Կամերինո քաղաքում, ուր ժամանել էր 2016 թ.-ի ավերիչ երկրաշարժից տուժած մարդկանց տեսակցելու համար: Ելույթի տեքստը տարածվել է Սուրբ Աթոռի մամլո ծառայության կողմից: