Պեսկովը պատմել է Պուտինի և Թրամփի հանդիպման արագ նախապատրաստման մասին

Պեսկովը պատմել է Պուտինի և Թրամփի հանդիպման արագ նախապատրաստման մասին

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների, Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ճապոնիայում կայանալիք G20 գագաթաժողովին, անհրաժեշտության դեպքում, կարող է շատ արագ կազմակերպվել: Այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքերով, բանակցությունները պետությունների ղեկավարների թիմերը կարող են կազմակերպել նույնիսկ գագաթնաժողովի մեկնարկից անմիջապես առաջ: Միևնույն ժամանակ, Թրամփը, խոսելով հանդիպման մասին, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել G20-ի ընթացքում «ոտքի վրա» շփումները, նշել է Պեսկովը «Մոսկվա: Կրեմլ: Պուտին:» ծրագրին տված հարցազրույցում: Մամլո քարտուղարը հավելել է, որ այս կերպ հնարավոր չի լինի քննարկել «օրակարգում առկա հարցերի ծավալը»: «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը տեղի կունենա 2019-ի հունիսի 28-29-ը ճապոնական Օսակա քաղաքում: Դրա շրջանակում Պուտինը մտադիր է հանդիպել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ: Հունիսի 12-ին Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է Պուտինին հանդիպել G20 գագաթնաժողովի շրջանակում: Մինչ այդ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ Վաշինգթոնը Մոսկվային հստակ ազդանշաններ չի ուղարկել երկու երկրների ղեկավարների միջև բանակցությունների վերաբերյալ: