Թրամփը կքննարկի մարդու իրավունքները Սի Ցզինպինի հետ

Թրամփը կքննարկի մարդու իրավունքները Սի Ցզինպինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ կքննարկի Հոնկոնգում մարդու իրավունքների վիճակը G20 գագաթնաժողովում երկու երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է Reuters-ը: Պոմպեոյի խոսքերով, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարները անպայման կբարձրացնեն մարդու իրավունքների հարցը, եթե նրանք հանդիպեն: Մինչ այդ Թրամփը նշել է, որ քաղաքական գործիչների հանդիպումը կարող է տեղի ունենալ Օսակայում, G20 գագաթնաժողովի շրջանակում: Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Սի Ցզինպինի հետ հանդիպումը որևէ նշանակություն չունի: