Որևէ կառույց չպետք է դուրս մնա ԱԺ վերահսկողությունից. ԲՀԿ-ական պատգամավոր

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը առաջարկում է ԱԱԾ պետի և ոստիկանապետի նշանակման պահանջների փոփոխություն։ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը համաձայն է առաջարկի հետ, քանի որ որևէ կառույց չպետք է դուրս մնա ԱԺ վերահսկողությունից։ «Սկզբունքն այն է, որ ԱԺ-ում այդ պաշտոնատար անձինք կարողանան հաշվետվություն ներկայացնել, ընտրվել ԱԺ-ի կողմից, հետևաբար ճիշտ կլինի, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը ԱԺ վերահսկողության տակ լինեն և հաշվետու լինեն ԱԺ-ին»։