Բայդենը նախընտրական արշավում զգալիորեն առաջ է անցել Թրամփից

Բայդենը նախընտրական արշավում զգալիորեն առաջ է անցել Թրամփից

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը շրջանցում է ներկայիս ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին 2020 թ.-ի նախագահական ընտրությունների հետ կապված վարկանիշում, հաղորդում է Fox News-ը: Նշվում է, որ դեմոկրատներն իշխանության ղեկին ցանկանում են տեսնել ուժեղ առաջնորդի, որն ունակ կլինի միավորել ամերիկացիներին: Նրանք նախագահից պահանջում են նաև էթիկայի նորմերի պահպանում: Հեռուստաալիքի տվյալներով, դեմոկրատներին աջակցող ընտրողները ձայները բաժանել են «ցանկալի» թեկնածուի (Բայդեն) և «հաղթելու ավելի մեծ շանս ունեցող» թեկնածուի միջև (Թրամփ): Մի քանի օր առաջ ԱՄՆ-ում հրապարակվել է հարցման արդյունքները, ըստ որի 2020-ի նախագահական ընտրություններում բնակչության մեծամասնությունն ավելի շուտ կաջակցի դեմոկրատ-սենատոր Բեռնի Սանդերսին կամ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, քան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփին: