Ֆրանսիայում հազարավոր լիտր կոնյակ է այրվել

Ֆրանսիայում հազարավոր լիտր կոնյակ է այրվել

Ինչպես հաղորդում է BFMTV-ը, հունիսի 15-ին, ֆրանսիական Շարանտա դեպարտամենտում հրդեհվել է կոնյակի մառանը, որտեղ 250 հազար լիտր բարձրորակ խմիչք էր պահվում: Հրդեհը սկսվել է ֆոտոգալվանային վահանակներից և տարածվել գինու նկուղի, հարակից տան և խորդանոցի վրա: Փրկարարները կարողացել են վերահսկել հրդեհը և փրկել մոտակայքում գտնվող լիկյորի-օղու գործարանը և տասնյակ գյուղատնտեսական մեքենաներ: Հրդեհի մարման ընթացքում արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները ստիպված են եղել կտրել էլեկտրահաղորդման 20 հազար վոլտանոց գիծը: Հրշեջներն ամբողջ գիշեր հսկել են դեպքի վայրը, քանի որ մառանում մնացած քիչ քանակությամբ ալկոհոլը կարող էր նոր բռնկման պատճառ դառնալ: