Իսրայելի հետախուզությունն անվանել է Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակման մեղավորներին

Իսրայելի հետախուզությունն անվանել է Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակման մեղավորներին

Իսրայելական հետախուզությունը եզրահանգել է, որ Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակումը կազմակերպվել է Իրանի կողմից, հաղորդում է իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը: Հեռուստաալիքն իր ռեպորտաժում հղում է անում Իսրայելի անվտանգության ուժերի իրանական ուղղության պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյային: Ալիքի տվյալներով, հարձակումն, իբր, կազմակերպվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից, և լցանավերի վրա հարձակումն իրականացվել է ինքնաշարժ (տորպեդոներ) կամ մագնիսական ականներով, հաղորդում է MIGnews.com-ը: Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանն, ավելի վաղ, Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակումների համար, նույնպես մեղադրել է Իրանին: Նույն մեղադրանքով է հանդես եկել նաև Մեծ Բրիտանիան: Միևնույն ժամանակ, Գերմանիան հավաստի չի համարել լցանավերի պայթեցման հետ կապված Իրանի մեղավորության ամերիկյան «ապացույցները»: Իրանը ևս ժխտում է միջադեպին իր ներգրավվածությունը: Հինգշաբթի Օմանի ծոցում հարձակում է տեղի ունեցել երկու նավթային լցանավերի վրա, որոնցից մեկը խորտակվել է, անձնակազմում ռուսներ են եղել: Մոսկվան կոչ է արել հետաքննել Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպը և շեշտել է, որ վաղաժամ է եզրակացություններ անել Իրանի մեղավորության մասին: