Նեթանյահուի կինը տուգանքի է դատապարտվել ռեստորանային սնունդ պատվիրելու համար

Նեթանյահուի կինը տուգանքի է դատապարտվել ռեստորանային սնունդ պատվիրելու համար

Երուսաղեմի դատարանը Իսրայելի վարչապետի կնոջը՝ Սառա Նեթանյահուին տուգանքի է դատապարտել ռեստորաններից պատվիրված սննդամթերքի համար բյուջեից վճարելու համար, հաղորդում է Kan TV-ն: Դատական լսումները ընթացել են չորս տարի, Նեթանյահուն գործարք է կնքել հետաքննության հետ: Մեղքը ճանաչելու դիմաց նրան ներկայացված խարդախության մեղադրանքը վերադասակարգվել է որպես «այլ անձի սխալի կանխամտածված օգտագործում»: Երկրի բյուջե կվերադարձվի մոտ 15 հազար դոլար: Բացի դրանից, Սառա Նեթանյահունի անձնական գործում դատվածության մասին նշում կհայտնվի և պետության կողմից ևս 175 հազար շեկելի գանձման սպառնալիք՝ վարչական վարույթի շրջանակում: Սառա Նեթանյահուի իրավաբանական հետապնդման հիմք են հանդիսացել կառավարության ղեկավարի նստավայրի համար ռեստորանային սննդի և հասարակական սննդի այլ ծառայությունների պատվերները՝ այնտեղ հաստիքային խոհարարի և այլ սպասարկող անձնակազմի առկայությքան դեպքում: Հետաքննությունը վնասը շուրջ 100 հազար դոլար է գնահատել: