Իրանի հետ պատերազմը իսկական աղետ կդառնա ԱՄՆ-ի համար. Բեռնի Սանդերս

Իրանի հետ պատերազմը իսկական աղետ կդառնա ԱՄՆ-ի համար. Բեռնի Սանդերս

Իրանի հետ պատերազմը իսկական աղետ կդառնա ԱՄՆ-ի համար: Այդ մասին հայտարարել է նախագահի թեկնածու, սենատոր Բեռնի Սանդերսը՝ մեկնաբանելով Թրամփի վարչակազմի մեղադրանքները, որ Իրանը հարձակվել է Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա: «Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակումներն անթույլատրելի են և պետք է ամբողջովին հետաքննվեն: Սակայն այդ միջադեպը չպետք է օգտագործվի որպես Իրանի հետ պատերազմի առիթ, պատերազմ, որը կդառնա իսկական աղետ Միացյալ Նահանգների, Իրանի, տարածաշրջանի և աշխարհի համար: Այժմ ժամանակ է, որ Միացյալ Նահանգները ցուցաբերի համաշխարհային առաջնորդություն և միավորի տարածաշրջանի երկրներին աճող լարվածության շուրջ դիվանագիտական որոշում կայացնելու համար: Ես նաև կցանկանայի հիշեցնել նախագահ Թրամփին, որ Կոնգրեսը իր թույլտվությունը չի տվել Իրանի հետ պատերազմելու համար: ԱՄՆ-ի միակողմանի հարձակումն Իրանի վրա կլինի անօրինական և հակասահմանադրական»: Front Altair եւ Kokuka Courageous նավթային լցանավերը ենթարկվել էին հարձակման Իրանի ափերի մոտ հունիսի 13-ին: Նավերի վրա որոտացել էին պայթյուններ, այնուհետև բռնկվել էր հրդեհ: Անձնակազմի բոլոր 44 անդամներին տարհանել են իրանցի փրկարարները, տուժողներ չկան: ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարձակումների մեջ մեղադրել են Իրանին: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները: