Այս գործընթացները տանելու են նրան, որ հասարակությունը սկսելու է աստիճանաբար փոխվել. ազգագրագետ
17:15 | 2019-06-16
«Հեղափոխությունը կարելի է սահմանել որպես որոշակի հավասարակշիռ կամ ներդաշնակ վիճակի ստեղծում: Այժմ մեզ մոտ ինստիտուտների, կադրային կազմի և գաղափարների միջև այդ հավասարակշռությունը քիչ թե շատ վերականգնվել է կառավարությունում, Ազգային ժողովում, բայց դատական համակարգում՝ ոչ, այնինչ դատական համակարգը մարդու իրավունքների տեսակետից ամենակարևոր օղակներից մեկն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ազգագրագետ, մշակութաբան Նիկոլ Մարգարյանը՝ բնական համարելով, որ այսօրվա Ազգային ժողովում ընդգրկված են ակտիվիստները, լրագրողները:
Ինչ վերաբերում է հասարակության հավասարակշռությանը, մեր զրուցակիցն ասաց. «Հասարակությունը գոյություն ունի որոշակի ենթահամակարգերի մեջ՝ ընտանեկան, ազգակցական, դրացիական: Նրանք ակտիվորեն ներգրավված չեն հանրային, համապետական նշանակության համակարգերում: Բայց, այնուամենայնիվ, այս գործընթացները տանելու են նրան, որ իրենք էլ են սկսելու աստիճանաբար փոխվել»:
Մշակութաբանը 2018-ի հեղափոխության համար կարևոր է համարում նաև 2013 թվականի նախագահական ընտրությունները. «Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց քաղաքացիականն ու քաղաքականը ինտեգրել միմյանց մեջ, ոչ թե ձուլել»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: