Արդարադատության նոր նախարարի նշանակման մի քանի թեկնածուի անուն է քննարկվում. փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովից հետո խոսել է լրագրողների հետ ու պատասխանել արդարադատության նախարարի պաշտոնում թեկնածուների մասին: «Դեռևս որոշում չկա, քննարկումները շարունակվում են, կարծում եմ, որ ընտրությունը կանգնելու է այն անձի վրա, որը կդիտարկվի, որ ոլորտում բարեփոխումների տեմպով և որակով կկարողանա արձանագրել բեկումնային փոփոխություն: Մի քանի թեկնածու է այս պահի դրությամբ քննարկվում, կարծում եմ, որ այդ թեկնածուների անունները պետք չի հնչեցնել այս պահին»,-ասաց նա: