ՔՊ ծրագրում որոշ խմագրումներ են արվել. Արայիկ Հարությունյան

Այժմ ընթանում է ՔՊ համաժողովը, որի ընթացքում ընտրվելու են կուսակցության վարչության և հսկիչ հանձնաժողովների անդամներ։ Կուսակցության անդամներ Վահագն Հովակիմյանը և Արայիկ Հարությանը ներկայացրեցին կուսակցության կանոնադրությունը և ծրագիրը, ինչից հետո հավանություն արժանացան և՛ ծրագրին, և կանոնադրությանը։ Հարությունյանն իր ելույթում նշեց ,որ իրենց ծրագիրը բավականին համապարփակ է.«Այդ պատճառով էլ որոշում կայացվեց ծրագրում լուրջ փոփոխություններ չանել։ Այլ կատարել որոշակի խմբագրումներ, որոնք կապված են Հայաստանում եղած քաղաքական փոփոխությունների հետ»։ Նախարարը նշեց, որ նախաբանում ավելացվել է հատված թավշյա հեղափոխության վերաբերյալ, որով իրենք կարևորում են հեղափոխության արժեքների ամրագրումը։