Կան ուժեր, որոնք նախկինի պես փորձում են ուղղորդել քաղաքացիներին․ Լենա Նազարյան

Եթե նույնիսկ մեկ ցուցակավոր էր առկա ընտրատեղամասում, նշանակում է, որ կան ուժեր, որոնք նախկինի պես փորձում են ուղղորդել քաղաքացիներին։ Այս մասին այսօր` հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին հայտարարեց ՔՊ անդամ, ՀՀ ԱԺ փոխանախագահ Լենա Նազարյանը։ «Ինչպես Աբովյանի, այնպես էլ Կապանի ընտրություններում տեսանք, որ նույնիսկ երբ կառավարող ուժն ապահովում է ազատ ընտրական գործընթաց, ոչ բոլոր քաղաքացիներն են անկաշկադ եւ ազատ զգում իրենց կամարտահայտության մեջ։ Եթե նույնիսկ մեկ ցուցակավոր էր առկա ընտրատեղամասում, նշանակում է, որ դեռ կան ուժեր, որոնք նախկինի պես փորձում են ուղղորդել քաղաքացիներին»։