Մարզերից՝ Երևան, Երևանից՝ արտագաղթ․ Հայաստանում տարաբնակեցումը ամբողջությամբ խախտվել է

ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ բնակչության ընդհանուր թիվը շարունակել է նվազել։ 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ բնակչության թիվը նվազել է 7,8 հազարով։ Տարվա սկզբի համեմատ՝ հանրապետության բնակչության թիվը նվազել է 3,2 հազարով։ Ինչո՞վ է պայմանավորված նվազումը։ Հեղափոխությունից հետո նշվում էր դրական դինամիկայի մասին։ Ժողովրդագրական ինչ պատկեր է երկրում: Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Կովկաս ինտիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Արտակ Մարկոսյանի հետ: Միքայելյանի նկատեց, որ 2018-ին Հայաստանը հասել է 1985 թվականի մակարդակին, այսինքն մենք հետ ենք գնացել: Արտակ Մարկոսյանի խոսքով՝ Հայաստանում տարաբնակեցումը ամբողջությամբ խախտվել է. «Մարզերը դատարկվում են, ազգային անվտանգության խնդիր է առաջնում»: