Սերգեյ Զվերևն ուղիղ եթերում նշել է մենաստան հեռանալու պատճառը

Սերգեյ Զվերևն ուղիղ եթերում նշել է մենաստան հեռանալու պատճառը

Ռուս ոճաբան Սերգեյ Զվերևը պատմել է, որ իր որդին՝ Սերգեյ Զվերև-կրտսերը հեռացել է մենաստան, հաղորդում է Vesti.ru-ն: Զվերևը հավելել է, որ պատրաստ չէ համակերպվել իր տղայի որոշման հետ: Նրա խոսքերից հետո, Զվերև-կրտսերը մեկ օրով բացակայել է մենաստանից և ուղիղ եթերում բացատրել իր արարքի դրդապատճառը: Նա հայտարարել է, որ պատրաստվում է մեղքերը քավել ընտանիքի առաջ, իսկ դեպի Աստված ճանապարհը նրա համար բացել է կինը՝ Ջուլիան: Սերգեյ Զվերև-կրտսերը Բորիսոգլեբյան մենաստանում բացի «հոգու բուժումից», նաև օգնում է տկարներին, կարտոֆիլ է մաքրում և զբաղվում խոշոր եղջերավոր կենդանիների խնամքով: