«Չորրորդ իշխանությունն անձեռնմխելի է». Մակունցը՝ ԶԼՄ-ներին վեթինգի ենթարկելու մասին. «Հրապարակ»

«Չորրորդ իշխանությունն անձեռնմխելի է». Մակունցը՝ ԶԼՄ-ներին վեթինգի ենթարկելու մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ճի՞շտ են տեղեկությունները, որ դատական իշխանությունը վեթինգի ենթարկելուց հետո իշխանությունն անցնելու է չորրորդ իշխանությանը՝ ԶԼՄ-ներին․ մեր լրագրողը հետաքրքրվել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից: «Ես առաջին անգամն եմ լսում»,- ասել է նա՝ ասես իրենց խմբակցությունում չեն 24-ժամյա ռեժիմով լրագրողների «միսը ծամում», մեր աղբյուրները բացահայտելու ուղիներ ման գալիս, ինչի առթիվ մի քանի պատգամավոր ինքնախոստովանական «ցուցմունքով» են հանդես եկել և անգամ մեր գործընկերներից մեկին գումար են առաջարկել՝ իր աղբյուրը նշելու դիմաց։ https://hraparak.am/uploads/images/image_750x_5d01619aad515.jpg «Նման բան չկա, չորրորդ իշխանությունն անձեռնմխելի է ու չափազանց կարևոր, նման բան չի կարող լինել»,- ասել է Մակունցը»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: