Կոշտ ձևակերպում հակակոռուպցիոն ռազմավարության նախորդ ծրագրերին. «Ժամանակ»

Կոշտ ձևակերպում հակակոռուպցիոն ռազմավարության նախորդ ծրագրերին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է 2019-2022թթ. հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի խմբագրված տարբերակը, որը թվով չորրորդն է: Եթե նախորդ տարբերակում դրական գնահատական էր տրված նախորդ ծրագրերին, ապա նոր տարբերակում ձևակերպումը մի փոքր կոշտ է. «Հարկ է փաստել, որ չնայած այն իրողությանը, որ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է հակակոռուպցիոն երեք ռազմավարություն՝ համապատասխան միջոցառումների ծրագրերով, կոռուպցիայից բխող անբարենպաստ հետևանքներն իրենց բոլոր դրսևորումներով հանդերձ, դեռևս շարունակում են աննահանջ տեղ զբաղեցնել հասարակական կյանքի բազմազան ոլորտներում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: