Ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքը չի՞ բարձրանա. հարցը կքննարկվի Հայաստան Պուտինի այցի ժամանակ. «Փաստ»

Ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքը չի՞ բարձրանա. հարցը կքննարկվի Հայաստան Պուտինի այցի ժամանակ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2020 թ. հունվարի 1-ից ՀՀ-ում երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման գինը բարձրանալու է մի քանի անգամ, ինչը, բնականաբար, հասարակության շրջանում առաջացրել է անհանգստություն, և լայն թափով սկսվել է մասնավորաբար մեքենաների ներկրման գործընթաց։ http://asbarez.com/wp-content/uploads/2018/09/946514.jpg Այս թեմային քանիցս անդրադարձել ենք՝ ներկայացնելով նաև ոլորտի փորձագետների տեսակետները: Հասկանալի է, որ նման տեմպերով ներկրման արդյունքում պետբյուջեի մուտքերը նկատելի չափով ավելանալու են, ինչը լավ առիթ է հանդիսանալու այս ամենը ներկայացնել որպես արդյունավետ աշխատանքի արդյունք։ Image result for Ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքը Հասկանալի է նաև, որ սա ժամանակավոր բնույթ է կրում, առավել ևս, որ արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ իրականում մեքենաների մաքսատուրքը հնարավոր է չբարձրանա կամ շատ չնչին բարձրանա: Չի բացառվում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերին նախատեսված այցի շրջանակներում առաջնային քննարկվող հարցերից մեկը լինի այս խնդրին հրատապ կարգավորում տալը։ Ակնհայտ է, որ դա բխելու է միայն հանրության շահերից, եթե, իհարկե, հնարավոր լինի հաջողության հասնել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: