Անհավանական կադրեր. կինը չորեքթաթ ցատկում է և ձիու նման հաղթահարում արգելքները

Անհավանական կադրեր. կինը չորեքթաթ ցատկում է և ձիու նման հաղթահարում արգելքները

Նորվեգիայի երիտասարդ բնակչուհի Այլա Քրիստին ցնցել է սոցցանցն իր արտասովոր հմտությամբ. նա կարողանում է շատ արագ չորեքթաթ վազել և արգելքները հաղթահարել իսկական ձիու նման: Այլան Insider պարբերականին պատմել է, որ չորս տարեկանից ցանկացել է շուն լինել և հենց այդ ժամանակվանից յուրացրել է չորս վերջույթներով վազքը: Իսկ երբ հասկացել է, որ իրեն ավելի շատ դուր են գալիս ձիերը՝ պարզապես «թարմացրել է» իր հմտությունները: Երբ կին-ձին իր տեսանյութերը սկսել է տեղադրել ցանցում՝ իսկական ինտերնետ սենսացիա է դարձել, չնայած ոչ բոլորն էլ հասկանում նրա տարվածությունը: Իսկ հարցին, թե ինչպես է նա կարողանում այդ ամենն անել առանց վնասվածքներ ստանալու, Քրիստին ասել է, որ ինքն էլ չգիտի, թե ինչպես դա ստացվում, բայց նա ոչ մի անհարմարություն չի զգում և այդ բոլոր շարժումները նրա համար միանգամայն բնական են: https://twitter.com/yChernno/status/1128342945239838720?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1128342945239838720&ref_url=https%3A%2F%2Ffakty.ua%2F305792-neveroyatnye-kadry-zhencshina-skachet-na-chetverenkah-i-beret-barery-kak-loshad-video