Քորթնի Քոքսն առաջին անգամ ցուցադրել է «Ընկերների» այս լուսանկարը, որն առանձնահատուկ պատմություն ունի

Քորթնի Քոքսն առաջին անգամ ցուցադրել է «Ընկերների» այս լուսանկարը, որն առանձնահատուկ պատմություն ունի

Այս բացառիկ կադրը արվել է 1994-ի ամառային գիշերը, շոուի թողարկումից առաջ: Լուսանկարում դերասաններն են, որոնց անուններն այսօր գիտի յուրաքանչյուրը. Ջենիֆեր Էնիսթոն, Մեթյու Փերի, Մեթ Լեբլան, Լիզա Քուդրոու, Դեվիդ Շվիմեր և Քորթնի Քոքս: Դերասանուհու Instagram-ի էջում հրապարակված լուսանկարն արդեն ավելի քան մեկ միլիոն լայք է հավաքել, հաղորդում է Daily Mirror-ը: Հեռուստատեսության պատմության մեջ ամենաճանաչված երգիծական սերիալի ապագա աստղերը մասնավոր ինքնաթիռով թռչում են Լաս Վեգաս: Այդ ժամանակ շոուի ռեժիսոր Ջեյմս Ջիմի Բարոուզը դերասաններին ընթրիքի էր հրավիրել, և հենց այդ թռիչքի ժամանակ են նրանք իրենց առաջին անգամ տեսել «Ընկերների» հերոսների դերերում՝ նայելով առաջին դրվագը: Ընթրիքի կեսին ռեժիսորը դերասաններին պատմել է, որ նրանք այդ օրը վերջին անգամ կարող են վայելել իրենց ոչ հայտնի լինելը: Նա ոչ մի կասկած չուներ, որ «Ընկերները» դերասաններին աննկարագրելի ճանաչում կբերի: «Սա վերջին ընթրիքն է, որ դուք կանցկացնեք սովորական մարդկանց նման, նախքան երկրպագուների գրոհը ձեզ վրա»,- ասել է Ջեյմս Բարոուզը: Фото: © Кадр из сериала "Друзья"