Nestle-ի շիլաներում ԳՄՕ են հայտնաբերել

Nestle-ի շիլաներում ԳՄՕ են հայտնաբերել

«Ռոսպոտրեբնադզորը» գենետիկորեն ձևափոխված պապայա է հայտնաբերել Nestle ընկերության կողմից արտադրվող արագ եփվող «Բիստրով» շիլաներում: Նշվում է, որ հայտնաբերված պապայայի գիծը Ռուսաստանում սահմանված կարգով չի գրանցվել: «Ռոսպոտրեբնադզորը» որոշում է ընդունել երկրի տարածքում շրջանառությունից հանել «Բիստրով, Առանց եփման, Գուրմանների համար, Վարսակի շիլա պապայայով, արքայախնձորով» շիլաները: Գերատեսչությունը պարզել է, որ հումքն արտադրվել է Չինաստանում, իսկ Ռուսաստան ներկրմամբ զբաղվել է «Էկո սերվիս» ընկերությունը: Օրենքի համաձայն, Ռուսաստանում արգելված է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներից ստացված արտադրանքի արտադրությունն ու վաճառքը: Nestle-ն պարտավոր էր հաղորդել իր արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանելը, սակայն չի արել: Այժմ ընկերությունը կարող է տուգանվել մինչև 30 հազար ռուբլի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը: