Ինչից էր ամաչում Կիմ Չեն Ընը Թրամփի հետ առաջին հանդիպումից առաջ. իմացել են կորեական լրատվամիջոցները

Ինչից էր ամաչում Կիմ Չեն Ընը Թրամփի հետ առաջին հանդիպումից առաջ. իմացել են կորեական լրատվամիջոցները

Կորեայի Հանրապետության նախագահի նախկին օգնական Մուն Չժե Ինը Kyunghyang պարբերականին պատմել է, թե ինչն է անհանգստացրել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին 2018 թ.-ի հունիսին Սինգապուրում տեղի ունեցած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջին գագաթնաժողովից առաջ: Այս մասին գրում է The Korea Times-ը: Թակ Հեն-Մինի խոսքերով, Հյուսիսային Կորեայի առաջնորդը Մուն Չժե Ինին խոստովանել է, որ մտավախություն ունի, որ բավարար չափով չի տիրապետում անգլերեն լեզվին: Կիմ Չեն Ընն այդ մասին Մուն Չժե Ինին հայտնել է հյուսիս-հարավ սահմանին ապրիլի 27-ին կայացած միջկորեական գագաթնաժողովի ժամանակ, ասվում է հոդվածում: Հյուսիսային Կորեայի ղեկավարը հավելել է, որ նա գերմաներեն ավելի լավ է խոսում, քան անգլերեն: Ավելի վաղ, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ցանկացել է «անկեղծ բանակցություններ» անցկացնել Կիմ Չեն Ընի հետ: