Կանն-2019․ Victoria’s Secret-ի մոդելը հիացրել է իր զգեստով

Կանն-2019․ Victoria’s Secret-ի մոդելը հիացրել է իր զգեստով

Շվեդ թոփ մոդել Էլզա Հոսքը Կաննի կինոփառատոն այցի ժամանակ արված լուսանկարներ է տեղադրել Instagram-ի իր էջում: Մանեկենուհու լուսանկարները մի քանի ժամվա ընթացքում մեկ քառորդ միլիոն հավանում է գրանցել: Միջոցառմանը նա ներկայացել է երկար սպիտակ-երկնագույն զգեստով՝ խոր լանջաբացվածքով։ Նրա զգեստը բազմաթիվ հիացական մեկնաբանությունների է արժանացել։