Պայմանավորվել ենք բոլոր հնարավորություններն օգտագործել. Բակո Սահակյանը՝ «Իմ քայլի» հետ հանդիպման մասին

Ազգային ժողովում ավարտվեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:
Լրագրողների հետ զրույցում Բակո Սահակյանը նշեց, որ քննարկել են բոլոր հարցերը, որոնք, ըստ իրենց որակումների, առաջնահերթ նշանակություն ունեն: Նա նշեց, որ շնորհակալություն է հայտնել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին հանդիպման համար: