«Այն, ինչ կատարվում է այսօր, վկայում է, որ Հոկտեմբերի 27-ը շարունակում է գործող հրաբխի դեր կատարել ՀՀ պետականության համար»

«Այն, ինչ կատարվում է այսօր, վկայում է, որ Հոկտեմբերի 27-ը շարունակում է գործող հրաբխի դեր կատարել ՀՀ պետականության համար»

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը գտնվում է մի շատ ուշագրավ, խորհրդանշականորեն սիմետրիկ իրականությունում, որում պետության ճակատագրի հարց է դրված, և հասել ենք բեկումնային մի հանգրվանի, որտեղ անկախության լինել-չլինելու դիլեման է: Այն, ինչ կարատվում է այսօր, վկայում է, որ Հոկտեմբերի 27-ը, ըստ էության, շարունակում է գործող հրաբխի դեր կատարել Հայաստանի պետականության համար, և այսօր՝ 20 տարիների հեռվից, նաև կարծես թե որոշակիանում է, որ լավան իրականում սկսել է եռալ Հոկտեմբերի 27-ից էլ առաջ: Այլ կերպ ասած, Հայաստանը գործող պետականության փոխարեն ըստ էության ծավալվել է որպես գործող հրաբուխ, որն արդեն ժայթքել է առնվազն երկու անգամ՝ սարսափելի հետևանքներով՝ Հոկտեմբերի 27 և Մարտի 1: Տագնապով պետք է արձանագրել, որ գործող հրաբուխը շարունակում է փոխարինել գործող պետականությանը, ինչը իր հերթին նշանակում է, որ հրաբխային նոր ու սարսափելի ժայթքումները բոլորովին չեն բացառվում: