«Իմ քայլը» խմբակցությունը չի միանա «Լուսավոր Հայաստան»-ի ստորագրահավաքին

ՀՀ ԱԺ «Իմ քայլը » խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին ստորագրահավաք անցկացնելու հարցը: «Մենք բովանդակային ուրիշ առաջարկով հանդես եկանք, որը չընդունվեց, բայց մենք կարևորում ենք այդ թեմայով հանրային քննարկումը և անպայման կկազմակերպենք: Բայց ստորագրահավաքին չենք միանալու, քանի որ մեզ համար կային ստորագրահավաքի նպատակի ձևակերպման անընդունելի դրվագներ»,- ասաց Լիլիթ Մակունցը: