Պատերազմը կնշանակի Իրանի վերջը․ Դոնալդ Թրամփ

Պատերազմը կնշանակի Իրանի վերջը․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ նախազգուշացրել է Իրանին, որից հետևում է, որ երկու երկրների միջև հակամարտության դեպքում Իրանը կդադարի գոյություն ունենալ՝ գրում է bbc.com-ը: «Եթե Իրանը ցանկանում է պատերազմել, դա կլինի իր պաշտոնական վերջը։ Այսուհետ երբեք մի սպառնացեք Միացյալ Նահանգներին»,- կիրակի՝ մայիսի 19-ին, գրել է Թրամփը Twitter-ում: Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմանավեր է ուղարկել Պարսից ծոց։