Կաննի փառատոնում կինոքննադատների վարկանիշը գլխավորել է Ալմոդովարի «Ցավ և փառք» ֆիլմը. Screen

Կաննի փառատոնում կինոքննադատների վարկանիշը գլխավորել է Ալմոդովարի «Ցավ և փառք» ֆիլմը. Screen

Իսպանացի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Ցավ և փառք» ֆիլմը ներկայում գլխավորում է կինոքննադատների վարկանիշը Կաննի փառատոնում: Այդ մասին են այն տվյալները, որոնք մայիսի 20-ին հրապարակվել են Screen ամենօրյա հանդեսում: Կինոքննադատների վարկանիշում Ալմոդովարի կինոնկարն ստացել էր 3,3 բալ: Ֆիլմը ներկայացնում է կյանքի ու արվեստի մասին խորհրդածող կինոռեժիսորի պատմությունը: Ժապավենում նկարահանվել են Անտոնիո Բանդերասը և Պենելոպա Քրուսը: https://www.youtube.com/watch?v=FHHSlaHNVzA&feature=youtu.be Կաննում Ալմոդովարը մրցանակներ է ստացել երկու անգամ՝ լավագույն ռեժիսուրայի (1999 թ.) և լավագույն սցենարի (2006 թ.) համար: Կինոքննադատների ցուցակի երկրորդ տեղում սենեգալյան ծագմամբ ֆրանսիացի ռեժիսոր Մատի Դիոպի «Ատլանտիկա» աշխատանքն է: Վարկանիշի հաջորդ դիրքում իսպանացի ռեժիսոր Դյաո Ինանյայի «Վայրի սագերի լիճը» ֆիլմն է՝ 2,6 բալով: Վարկանիշում ամենացածր գնահատականը (2,2 բալ) ստացել է ամերիկացի ռեժիսոր Ջիմ Ջարմուշի «Մեռյալները չեն մահանում» ֆիլմը: Կինոնկարը բացել է Կաննի 72-րդ փառատոնը, որն այս տարի կշարունակվի մինչև մայիսի 25-ը: Փառատոնի գլխավոր մրցանակի համար պայքար է մղում 21 ֆիլմ, որոնց կեսից ավելին ներկայացնում է Եվրոպան, չորս կինոնկար ներկայացվել է Հյուսիսային Ամերիկայից, երեքը՝ Ասիայից և մեկական՝ Լատինական Ամերիկայից ու Աֆրիկայից: Այս տարի մրցույթի ժյուրին գլխավորել է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն։