Մեղադրող դատախազները միջնորդություն կներկայացնեն Քոչարյանի գործով դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ

Մեղադրող դատախազները միջնորդություն կներկայացնեն Քոչարյանի գործով դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ որոշում կայացնող դատավոր Դավիթ Գրիգորյանին դատախազությունն ինքնաբացարկի միջնորդություն կհայտնի: Այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Գործով մեղադրող դատախազները միջնորդություն կներկայացնեն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ: Բացի այդ, նշեմ, որ կալանքը փոխելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկվելու է, բողոքը պատրաստվում է»,-նշեց Արևիկ Խաչատրյանը: