Միացյալ Նահանգները Huawei-ի ուղղությամբ «միջուկային հրթիռ» է արձակել, այժմ ընկերությանը սնանկացում է սպառնում․ Bloomberg

Միացյալ Նահանգները Huawei-ի ուղղությամբ «միջուկային հրթիռ» է արձակել, այժմ ընկերությանը սնանկացում է սպառնում․ Bloomberg

ԱՄՆ-ը ազգային և առևտրային անվտանգության համար Չինաստանի դեմ պայքարում բազմաթիվ գործիքների է տիրապետու, սակայն դա չի նշանակում, որ դրանք բոլորը կարելի է օգտագործել՝ գրում է Bloomberg-ը։ Չինաստանի տեխնոլոգիական ոլորտի առաջատար համարվող Huawei ընկերությունը զրկվել է ամերիկյան Google-ի Android օպերացիոն համակարգն օգտագործելու հնարավորությունից, ինչը լուրջ հարված է տեխնոլոգիական բրենդին: Այսպիսով, ԱՄՆ-ը «միջուկային հրթիռ» է արձակել Huawei-ի ուղղությամբ․ նոր սմարթֆոններն այլևս մուտք չեն ունենա դեպի Gmail, Google Maps և Google Play store հավելվածները: Իր հերթին Huawei- ի բջջային հեռախոսներն ու ցանցային սարքավորումներն օգտագործում են ամերիկյան բաղադրիչներ: Եթե արգելքները լրջորեն կատարվեն, ապա ավելի քան 180 հազար աշխատակից ունեցող չինական ամենաազդեցիկ կորպորացիան կարող է սնանկանալ՝ գրում է Bloomberg-ը։