Սա տհաճ է. Արցախը ոչ հեղափոխական է, ոչ հակահեղափոխական. Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանի և Արցախի միջև տարաձայնություն չի եղել և չի էլ լինելու.
«Արցախը ոչ հեղափոխական է, ոչ էլ հակահեղափոխական, մենք մի հայրենիք ենք և դեռևս 2 տարբեր պետություն: Կա մեկ հայրենիք և 2 տարբեր պետական համակարգ, որտեղ գործում են տարբեր քաղաքական ուժեր: Քոչարյանի դատավարության հարցում դա զուտ մարդասիրական նախաձեռնություն էր, և ոչ մի քաղաքական ենթատեքստ չուներ»:
Դավիթ Բաբայանը նշեց, որ չի բացառում, որ կան մարդիկ, ովքեր ունեն աննորմալ պատկերացումներ և, օրինակ, Ռուբեն Հախվերդյանը չի նպաստում, որ երկպառակտում լինի: Նա նշեց, որ կան այդպիսի մարդիկ, և այս ամենը պետք է դիտարկվի ոչ միայն բարոյական, այլև իրավական հարթության վրա: Դավիթ Բաբայանը նաև անդրադարձավ Վիտալի Բալասանյանի միջադեպին և նշեց, որ եթե կա կասկածանք անհատի հանդեպ, ապա ամեն բան պետք է լինի օրենքի շրջանակում: