Հայտնիների շրջանում տարածում է գտել նոր թրենդ

Հայտնիների շրջանում տարածում է գտել նոր թրենդ

Սպիտակ միագույն զգեստը հայտնիների շրջանում նոր ամառային թրենդ է դարձել՝ գրում է Footwear News-ը։ Նման հագուստով, օրինակ, պապարացիները օդանավակայանում լուսանկարել են հնդիկ դերասանուհի Պրիյանկա Չոպրային․ նա հագել էր սպիտակ վերնաշապիկ, տաբատ և բլեյզեր, ձեռքին եղել է սպիտակ պայուսակ։ Ճերմակ զգեստով հանրային վայրում տարբեր միջոցառումների ժամանակ լուսանկարել են նաև դերասանուհիներ Սելենա Գոմեսին և Թրեյսի Էլլիս Ռոսին, սուպերմոդել Բելա Հադիդին։