Երդմնակալության արարողության ժամանակ Զելենսկին նկատողություն է ստացել պարբերաբար ռուսերեն խոսելու համար

Երդմնակալության արարողության ժամանակ Զելենսկին նկատողություն է ստացել պարբերաբար ռուսերեն խոսելու համար

Երկուշաբթի օրը Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնած Վլադիմիր Զելենսկին Վերին Ռադայի ամբիոնից խոսելով Ղրիմի և Դոնբասի մասին, պարբերաբար անցել է ռուսերեն լեզվի, ինչի պատճառով լեզվակռվի մեջ է մտել Ծայրահեղական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյի հետ՝ տեղեկացնում է vz.ru-ն։ Այսպես, խոսելով Ղրիմի և Դոնբասի վերադարձի մասին Զելենսկին անցել է ռուսերենի և ասել․«Մենք կորցրել ենք մարդկանց՝ նրանց գիտակցությունը։ Իշխանությունը ոչինչ չի արել, որպեսզի վերադարձնի մարդկանց գիտակցությունը»։ Լյաշկոն վրդովվել է, որ Զելենսկին պետական լեզվից անցել է ռուսերենի և նա նկատողություն է արել վերջինիս, ինչին ի պատասխան Զելենսկին ասել է․ «Նրանք հասկանում են և՛ ուկրաիներեն, և ռուսերեն։ Շնորհակալություն, պարոն Լյաշկո, որ շարունակում եք պառակտել ուկրաինացիներին։ Ուկրաինացին չի որոշվում անձնագրի մեջ նշումով, դա սրտում է»։ https://www.youtube.com/watch?v=12-Pg4Kxe08