Հայտարարվել են դեպի Մարս թռիչքի նոր ժամկետները

Հայտարարվել են դեպի Մարս թռիչքի նոր ժամկետները

Մասնագետների նոր գնահատականների համաձայն՝ մարդու թռիչքը Մարս կարող է իրականանալ ոչ ավելի վաղ, քան 2039 թվականին։ Թեպետ NASA-ն նախատեսում է մարդ ուղարկել Մարս մոլորակ 2033-ին, սակայն այդ ժամկետը կարող է անիրագործելի լինել, եթե չներդրվեն հսկայական ջանքեր։ Այդ մասին գրված է Phys.org կայքում։ NASA-ի տնօրեն Ջիմ Բրայդենսթայնի խոսքով՝ 2024թ․ Լուսնի վրա նախատեսվող թռիչքը հարմար հենակետ կհանդիսանա հետագայում Մարս թռչելու համար։ Image result for Назван новый срок полета человека на Марс Տիեզերական թռիչքները խիստ կապակցված են քաղաքականության և տրամադրվող միջոցների հետ, ինչպես նաև պայմանավորված են այն արագությամբ, որով NASA-ն կկարողանա լուծել մի շարք տեխնիկական խնդիրներ։ Նշվում է, որ վատագույն դեպքում միջմոլորակային թռիչքներն իրականություն կդառնան միայն 2060-ական թվականներին։