Բարձրաստիճան պաշտոնյան անձնական շահը վեր է դասում պետական շահից․ հուսով եմ՝ Բակո Սահակյանը սրա պարզաբանումը կտա

«Դատական համակարգում բոլորն ունեին հնարավորություն փոխվելու, ապացուցելու, որ իրենք ընդունակ են հանրության համար վստահություն վայելով կառույց դառնալու։ Այսինքն՝ դատական համակարգը այս մեկ տարվա մեջ ուներ հնարավորություն դառնալու վստահելի, այսինքն՝ մարդիկ, անկախ դատական ակտի բովանդակությունից, վստահեին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ հավելելով, որ իրենք կոնկրետ գործով պետք է ապացուցեին, որ իրենց գործողությունները միտված են դատական համակարգի նկատմամբ անվստահությունը նվազեցնելուն։ Նրա խոսքով՝ դատական համակարգը որևէ քայլ չարեց վստահության վերականգնման համար, դատական համակարգը չզգաց, որ Հայաստանում փոփոխություն է եղել։ Անդրադառնալով ՀՅԴ սեպտեմբերի 23-ի հանրահավաքին, պատգամավորը շնորհավորեց նրանց, որ ի վերջո նրանք վերադառնում է փողոցային պայքարին։