Բարձրագույն խումբ․ Խայտառակ մրցավարության արդյունքում «Փյունիկը» միավորներ կորցրեց

Բարձրագույն խումբ․ Խայտառակ մրցավարության արդյունքում «Փյունիկը» միավորներ կորցրեց

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նախավերջին 34-րդ տուրում առաջատար «Փյունիկը» Վանաձորում ոչ-ոքի 2:2 խաղաց «Լոռիի» հետ: Չեմպիոնի կոչման համար կարևորագույն խաղը ցավոք նշանավորվեց խայտառակ մրցավարությամբ: Հանդիպման վերջնամասում հանդիպման գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանը «Լոռիի» դարպասին չնշանակեց 100 տոկոսանոց 11 մետրանոց հարվածը երևանյան ակումբին զրկելով 2 միավորից: Այս որոշումը կարող է վճռորոշ լինել չեմպիոնական մրցավազքում: Այժմ «Փյունիկն» ունի 57 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, 2-րդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիային» գերազանցելով 2 միավորով: Վերջինս սակայն մեկ հանդիպում ավելի քիչ է անցկացրել: