Ինդոնեզիայում ֆրանսիացուն մահապատժի են դատապարտել թմրանյութի մաքսանենգության համար

Ինդոնեզիայում ֆրանսիացուն մահապատժի են դատապարտել թմրանյութի մաքսանենգության համար

Ինդոնեզիայում ֆրանսիացի Ֆելիքս Դորֆենին մահապատժի են դատապարտել թմրանյութի մաքսանենգության համար։ Սեպտեմբերին Լոմբոկի օդանավակայանում նրա ճամպրուկում չորս կիլոգրամ կոկաին տեսակի թմրանյութ էին հայտնաբերել՝ գրում է ru.rfi.fr-ը։ Մեղադրող կողմը պահանջել է ֆրանսիացուն դատապարտել 20 տարի ազատազրկմա և 630 հազար եվրո տուգանքի, մինչդեռ դատավորը ավելի դաժան պատիժ է նշանակել, քանի որ հունվարին Դորֆենին հաջողվել է փախչել ժամանակավոր մեկուսարանից, Ինդոնեզիայի իշխանությունները 11 օր անց նորից բռնել են նրան։ Ֆրանսիացու պաշտպանը հայտարարել է, որ դատարանի որոշումը կբողոքարկվի։ Նա հայտարարել է, որ Դորֆենը տառապում է հոգեկան հիվանդությամբ։ https://www.youtube.com/watch?v=UvSDjvfo8rc