«Ջոն Ուիք 3»-ն ԱՄՆ-ում և Կանադայում դրամամուտքերով գերազանցել Է եզրափակիչ «Վրիժառուներին»

«Ջոն Ուիք 3»-ն ԱՄՆ-ում և Կանադայում դրամամուտքերով գերազանցել Է եզրափակիչ «Վրիժառուներին»

Lions Gate Entertainment ստուդիայի «Ջոն Ուիք» կինոֆիլմի երրորդ մասն անցած հանգստյան օրերին ԱՄՆ-ում եւ Կանադայում դրամամուտքերով գերազանցել Է «Վրիժառուներ. եզրափակիչ» կինոնկարին: Այդ մասին գրել Է Dow Jones-ը: «Ջոն Ուիք 3»-ը, որում գլխավոր դերը խաղացել Է Քիանու Ռիվզը, 57 մլն դոլար Է վաստակել իր դեբյուտային ուիք-Էնդում՝ դառնալով վարձույթի առաջատարը, ինչը ցույց են տվել ստուդիայի նախնական հաշվարկները: Միեւնույն ժամանակ «Վրիժառուների» եզրափակիչ Էպիզոդն իր չորրորդ հանգստյան օրերին վարձույթում հավաքել Է 29,4 մլն դոլար՝ իջնելով երկրորդ հորիզոնական: Վարձույթում երրորդ տեղում հաստատվել Է «Պոկեմոն: Խուզարկու Պիկաչուն» ֆանտաստիկական ֆիլմը, որն ԱՄՆ-ում եւ Կանադայում հավաքել Է 24,8 մլն դոլար: Չորրորդ տեղն զբաղեցրել Է «Շան կյանք 2» կինոնկարը՝ վաստակելով 8 մլն դոլար: Վարձու մարդասպան Ջոն Ուիքի պատմության երրորդ մասի դրամամուտքերը մոտավորապես չորս անգամ գերազանցել են 2014 թվականին թողարկված առաջին ֆիլմի արդյունքները եւ գրեթե կրկնակի գերազանցել երկրորդի դեբյուտային ցուցանիշը, որը ցուցադրվել Է 2017 թվականին: Համաշխարհային վարձույթում «Ջոն Ուիք 3» ֆիլմի դրամամուտքերը կազմել են մոտավորապես 92 մլն դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: