Ճապոնիայում սկսել են արհեստական ինտելեկտն օգտագործել խանութներում գողությունների դեմ պայքարելու համար

Ճապոնիայում սկսել են արհեստական ինտելեկտն օգտագործել խանութներում գողությունների դեմ պայքարելու համար

Տոկիոյի Earth Eyes ընկերությունը NTT East կորպորացիայի հետ համատեղ մշակել Է արհեստական ինտելեկտի օգտագործմամբ տեսահսկման համակարգ, որը սուպերմարկետներին թույլ կտա պայքարել գողությունների դեմ: Այդ մասին հայտնել Է Asahi թերթը: Համակարգի ծրագրային ապահովման մեջ տեղակայված Է տեղեկատվություն առեւտրական շենքերում անվտանգության կազմակերպման տարբեր ձեռնարկներից: Մասնավորապես, դրանք բովանդակում են հանձնարարականներ, թե ինչպես ճանաչել գողին նրա գործողություններով: Բացի դրանից, մշակման ժամանակ օգտագործվել են մանր գողությունների տեսագրություններ: Սարքավորանքը վերլուծում Է խանութ յուրաքանչյուր մտնողի պահվածքը եւ այն համեմատում պոտենցիալ չարագործներին պատկանող առկա պարամետրերի հետ: Կասկածելի անձանց հայտնաբերման դեպքում համակարգն այդ մասին կնախազգուշացնի գանձապահին: Այս պահին ամբողջ Ճապոնիայում արհեստական ինտելեկտով տեսահսկման շուրջ 2 հազար նման համակարգեր են տեղակայված առեւտրական կետերի ներսում: Վիճակագրության տվյալների համաձայն՝ Ճապոնիայում տարեկան տեղի Է ունենում խանութների շուրջ 100 հազար գողություն: Դրանցից վնասը կազմում Է մոտավորապես 4,5 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: