Իշխանությունը խոսելուց բացի՝ գործողություն չի արել, և այս առումով ուշացել է․ Մանե Թանդիլյան

«Վարչապետի հայտարարությունը հենց այն մասին էր, ինչի մասին «Լուսավոր Հայաստանը» հայտարարությամբ հանդես եկավ: Րոպեներ անց մեր խմբակցության իրավական թևը, նաև Էդմոն Մարուքյանը հենց վեթինգի մասին տեղեկատվություն էր հրապարակել, թե ինչպես և ինչ կարելի է անել այս մեխանիզմով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Պատգամավորը, սակայն, ցավալի է համարում այն, որ մեկ տարի հետո է խոսվում այս մասին. «Ռեֆորմների պարտավորություն ստանձնած կառավարությունը մեկ տարի անց դեռևս բարեփոխումների մասին որևէ փաթեթ, որևէ քննարկում չի նախաձեռնել»: Մանե Թանդիլյանի կարծիքով՝ իշխանությունը խոսելուց բացի՝ գործողություն չի արել, և այս առումով ուշացել է. «Սա է պատճառը, որ այսօր այս իրավիճակին հանգեցինք: Ուղղակի պետք էր գործից անցնել գործի դեռ մեկ տարի առաջ»:   Առավել մանրամասն՝ տեսանյութում: