Google-ը ոչնչացրել է սմարթֆոնների աշխարհում առաջատարը լինելու Huawei-ի հավակնությունները. CNBC

Google-ը ոչնչացրել է սմարթֆոնների աշխարհում առաջատարը լինելու Huawei-ի հավակնությունները. CNBC

Google-ը խզում է կապերը Huawei-ի հետ: Նման որոշումը կարող է գործնականում ոչնչացնել չինական ընկերության գլոբալ հավակնությունները սմարթֆոնների համաշխարհային շուկայում, նշում է CNBC հեռուստաալիքը, հղում անելով հարցված փորձագետների կարծիքին: Հեռուստաալիքի կողմից հարցված վերլուծաբանները գտնում են, որ դա կարող է միջազգային մակարդակի լուրջ խնդիրներ ստեղծել ընկերության համար, որին բաժին է ընկնում սմարթֆոնների մատակարարման գրեթե կեսը: Canalys ընկերության տվյալներով, 2019-ի առաջին եռամսյակում Huawei սմարթֆոնների մատակարարման շուրջ 49%-ը ուղղվել է միջազգային շուկա: Համաշխարհային շուկայի մասնաբաժնով Huawei-ն առաջին եռամսյակում դարձել է երկրորդ խոշորագույն սմարթֆոններ արտադրողը: Ավելի վաղ ընկերությունն արդեն հայտարարել էր 2020-ին սմարթֆոնների գծով առաջատարը դառնալու հավակնությունների մասին: Սակայն Google-ի վերջին քայլը կարող է խանգարել դրան, ընդգծում է CNBC-ը: Բացի այդ, սա մեծ հարված է ընկերության համար, քանի որ այն արտերկրում վաճառվող սմարթֆոնների համար մեծապես հենվում է Android համակարգին: Չինաստանում Android-ի այլ տարբերակով սմարթֆոններ են ներկայացվում: