Politico-ն պատմել է, թե ինչպես է ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսը մեղրամիսն անցկացրել ՍՍՀՄ-ում

Politico-ն պատմել է, թե ինչպես է ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսը մեղրամիսն անցկացրել ՍՍՀՄ-ում

ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսը 1988թ.-ին, լինելով Բեռլինգթոնի քաղաքապետը, իր մեղրամիսն անցկացրել է ՍՍՀՄ-ում: Politico ամսագիրը հնարավորություն է ունեցել ծանոթանալ ուղևորության ընթացքում ձայնագրված 3,5 ժամանոց «խորհրդավոր» նյութին, որը երեք տասնամյակ հասանելի չէր հանրությանը: Այդ ժամանակ 46-ամյա Սանդերսը ցանկանում էր բարելավել հարաբերությունները եղբայր-քաղաք Յարոսլավլի հետ: 10 օրվա ընթացքում Սանդերսը և նրա պատվիրակությունը այցելել են երեք քաղաք՝ Մոսկվա, Յարոսլավլ և Լենինգրադ: Ամսագիրը գրում է, որ տեսանյութը լույս է սփռում նաև այն հանգամանքին, թե ինչպես է Սանդերսը համարձակվել ուղևորվել «Ամերիկայի թիվ 1 թշնամու տարածք»՝ սառը պատերազմի ֆոնին: Ինչպես նշում է պարբերականը, այդ ժամանակ Սանդերսը հաճախ էր խոսում Միացյալ Նահանգների և ԽՍՀՄ-ի միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ցանկության մասին՝ սովորական քաղաքացիների միջև հարաբերություններ հաստատելու միջոցով: Քաղաքապետ Սանդերսն անհանգստացած էր միջուկային պատերազմի հնարավոր մեկնարկից և հանդես էր գալիս թե՛ Միացյալ Նահանգների, և թե՛ Սովետական Միության ուռճացված ռազմական բյուջեների դեմ: Բացի այդ, Սանդերսը դժգոհել է, որ իր Վերմոնթ նահանգում ռուսերեն իմացողները շատ չեն և առաջարկել է դպրոց բացել՝ ռուսերեն լեզուն ուսումնասիրելու համար: Լրագրողին հետաքրքրել է նաև հոլովակի այն դրվագը, որտեղ Սանդերսը կատակում է ԿԳԲ-ի վերաբերյալ և զգուշացնում է իր պատվիրակությանը չհիասթափեցնել հատուկ ծառայություններին. «նրանք, ովքեր իրենց լավ չեն պահում, այստեղից տեղափոխվում են Սիբիր»: Տեսահոլովակում նաև հաջողվել է պատկերել սովետական քաղաքացիների ամենօրյա կյանքի իրողությունները՝ հերթերը սննդամթերքի համար և վատ բնակարանային պայմանները: