Գևորգ Ղազարյանի թիմը լքում է Պորտուգալիայի բարձրագույն լիգան

Գևորգ Ղազարյանի թիմը լքում է Պորտուգալիայի բարձրագույն լիգան

Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի ակումբը՝ «Շավիշ»-ը, դուրս մնաց Պորտուգալիայի առաջնությունից: Պորտուգալիայի առաջության վերջին՝ 34-րդ տուրում, «Շավիշ»-ն արտագնա խաղում մրցեց «Տոնդելա»-ի հետ և պարտվեց 5:2 հաշվով: Հայաստանի ազգային կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը «Շավիշ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: «Շավիշ»-ը արդեն ավարտված առաջնությունում գրավեց 16-րդ տեղը՝ հավաքելով 32 միավոր: Թիմը դուրս մնաց Պորտուգալիայի առաջնությունից: