Պորոշենկոն փորձելու է մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին

Պորոշենկոն փորձելու է մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հպարտանում է հինգ տարվա իր աշխատանքով և մտադիր է մասնակցել պետության ղեկավարի հաջորդ ընտրություններին: Այդ մասին նա հայտարարել է Die Welt թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է մայիսի 20-ին: «Այո, ես կմնամ քաղաքականության մեջ և պատրաստակամորեն խորհրդով կօգնեմ նոր նախագահին, եթե նա դրա կարիքն ունենա»,-ասել է Պորոշենկոն:- Եվ, այո՛, ես հնարավորություն կփնտրեմ մասնակցելու հաջորդ նախագահական ընտրություններին»: Նրա խոսքով՝ դա պայմանավորված է ոչ թե այն բանով, որ ինքը ցանկանում է մնալ իշխանության գլուխ, այլ պետության ղեկավարի պաշտոնում իր գտնվելու տարիների ընթացքում ձեռք բերվածը չկորցնելու ցանկությամբ: